11/10/2023 10:12
ՌԴ-ի և Իրանի ԱԳ նախարարները հանդես են եկել «3+3» ձևաչափով համատեղ աշխատանքների վերսկսման օգտին
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 10-ին իրանցի պաշտոնակից Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ հեռախոսով քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակի վատթարացումը ևՀարավային Կովկասի իրադարձությունները:
Նախարարները հանդես են եկել Հարավային Կովկասի «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի շրջանակներում համատեղ աշխատանքի օպերատիվ վերականգնման օգտին:
Անդրադարձ է եղել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի երկկողմ համագործակցությանը։
Զրույցը տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ։