11/10/2023 12:57
«Ձեր պատերազմը մեր պատերազմն է». ՆԱՏՕ-ն կշարունակի լիարժեք աջակցություն ցուցաբերել Ուկրաինային
Հյուսիսատլանտյան դաշինքը կշարունակի լիարժեք աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ ճեպազրույցում այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«ՆԱՏՕ-ն կշարունակի լիարժեք աջակցություն ցուցաբերել Ուկրաինային», - ասել է Ստոլտենբերգը։
«Ձեր պատերազմը մեր պատերազմն է, ձեր անվտանգությունը մեր անվտանգությունն է, ձեր արժեքները մեր արժեքներն են», - շեշտել է նա: