11/10/2023 12:09
Ադրբեջանի հասարակությունը կողմ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը
Ադրբեջանի Սոցիալական հետազոտությունների կենտրոնը հարցում է անցկացրել բնակչության շրջանում՝ պարզելու հասարակության վերաբերմունքը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում։
Հարցվածներին խնդրել են պատասխանել «Դուք աջակցո՞ւմ եք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը» հարցին:
Նշվում է, թե հարցման մասնակիցների բացարձակ մեծամասնությունը (80,9%) կողմ է արտահայտվել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագրի ստորագրմանը։
Հարցվածների 18,3%-ը հակառակ դիրքորոշումն է արտահայտել և չի աջակցել խաղաղության պայմանագրի ստորագրմանը, իսկ հարցվածների 0,8%-ը դժվարացել է կարծիք հայտնել այս հարցի վերաբերյալ։
Հարցումն իրականացվել է 2023 թվականի հոկտեմբերի 5-ից մինչև հոկտեմբերի 9-ը։