11/10/2023 10:33
Գազայի հատվածում պաղեստինցի յոթ լրագրող է սպանվել
Առնվազն յոթ պաղեստինցի լրագրող է սպանվել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի վրա հարձակումից հետո, հայտնում է Լրագրողների պաշտպանության կոմիտեն:
Մամուլի ազատության դիտորդական խումբը, հավաքելով տեղեկատվություն տարածաշրջանի աղբյուրներից և ԶԼՄ-ների հաղորդագրություններից, պատերազմի առաջին երեք օրվա ընթացքում արձանագրել է յոթ զոհ, երկու վիրավոր և երկու կալանավորում:
«CPJ-ն ընդգծում է, որ լրագրողները քաղաքացիական անձինք են, որոնք կարևոր աշխատանք են կատարում ճգնաժամի ժամանակ և չպետք է հալածվեն պատերազմող կողմից», - ասել է այս կազմակերպության Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի ծրագրերի համակարգող Շերիֆ Մանսուրը: «Միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում ապավինում են տարածաշրջանի լրագրողներին՝ հակամարտության մասին ճշգրիտ տեղեկատվություն ստանալու համար: Լրագրողները, ինչպես բոլոր քաղաքացիական անձինք, պետք է հարգվեն և պաշտպանված լինեն»։