11/10/2023 17:16
Աղունիկով փոստն է աշխատել, դատավճիռը մեզ դեռ չեն տվել. Փաստաբանը` Աշոտյանի գործի մասին
Դատարանը շարունակում է Արմեն Աշոտյանի գործի քննությունը։
«Սեպտեմբերի 28-ին իմ պաշտպանյալի վերաբերյալ հակակոռուպցիոն դատարանի որոշումը կա, որով թեպետ Արմեն Աշոտյանը թողնվել է կալանքի տակ, բայց դատարանը հստակ դիրքորոշում է արտահայտել փողերի լվացման մասով՝ հիմնավոր կասկածի բացակայության մասով», - գրել էր փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Լրագրողների հետ զրուցյում նա ասաց, որ դատավորների կազմից որևից մեկից պատասխան չեն ստացել, ոչ ոք զանգերին չի պատասխանում.«Քար լռություն է։ Ինձ թվում է՝ աղունիկով փոստն է աշխատել, որ որոշումը մեզ չտրամադրեն»։