11/10/2023 12:26
«Արցախ կարպետ»-ը վաճառքի է հանել Ստեփանակերտի գորգագործարանից փրկված վերջին գորգը՝ տեղահանվածներին օգնելու համար
Ձեռագործ գորգերի արտադրությամբ զբաղվող «Արցախ կարպետ» ընկերությունը, որը 2020թ․ ի վեր կորցրել է Արցախում հիմնած հինգ արտադրամասեր, հայկական մշակութային ժառանգության խորհրդանիշը համարվող բացառիկ գորգեր, վաճառքի է հանել Ստեփանակերտի գորգագործարանից փրկված միակ գորգը` Արցախից տեղահանված շուրջ 30 ընտանիքների օգնություն տրամադրելու նպատակով։ NEWS.am-ի հետ զրույցում «Ղարաբաղ Կարպետ» (Արցախ կարպետ) ընկերության տնօրեն Սևակ Խաչատրյանը տեղեկացրեց, որ վերջին պատերազմից հետո Արցախյան ավանդական ձեռագործ «Թագ գորգ»-ն իր նախաձեռնությամբ «Արցախ կարպետ» ընկերության Ստեփանակերտի գորգագործարանից փրկել և Երևան է հասցրել Ստեփանակերտից իր ընտանիքի հետ տեղահանված մի երիտասարդ։
«Մեր ընկերությունը խորհրդանշական գնով գնել է այդ գորգը և այժմ վաճառում ենք այն, որպեսզի հասույթը տրամադրենք տեղահանված ընտանիքների առաջին անհրաժեշտության ապրանքների ձեռքբերման համար։ Վաճառքի նախնական գինը 1,000 000 դրամ է»,-ասաց Խաչատրյանը՝ նշելով, որ ընկերության աշխատակիցներն այս ընթացքում կամավորական աշխատանքներով են զբաղված և արդեն իսկ հարյուրավոր տեղահանված ընտանիքների օգնության փաթեթներ են հասցրել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։