11/10/2023 21:32
«Ֆրանսիան ՄԱԿ-ում կպահանջի ԼՂ հայերի վերադարձի մասին բանաձև ընդունել»․ Կոլոննա
Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներում կպահանջի ընդունել Արցախ հայերի վերադարձի վերաբերյալ բանաձև։ Այս մասին Ֆրանսիայի սենատում հայտարարել է
Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան Սենատում իր ելույթի ժամանակ հայտարարել է՝ Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներում կպահանջի ընդունել Արցախ հայերի վերադարձի վերաբերյալ բանաձև։
«Ադրբեջանը ծրագրել և կազմակերպել է ավելի քան 100 հազար հայերի ելքը Լեռնային Ղարաբաղից։ Այս ծանր հանցագործությունը չի կարող անարձագանք մնալ»,- ասել է Կոլոննան։