11/10/2023 10:04
Մեր միակ նպատակը Հարավային Կովկասում խաղաղությունն է. Միլլեր
ԱՄՆ Պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ նախարար Լավրովի՝ «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» կայքում հրապարակած հոդվածին։ Մեկնաբանելով պնդումը, թե ԱՄՆ-ն և ԵՄ-ն խառնվում են Հարավային Կովկասի գործերին, որ դուրս մղեն Ռուսաստանին՝ նա ասել է․
«Դա բացարձակապես ճիշտ չէ: Մեր միակ նպատակը Հարավային Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում կայուն խաղաղության և կայունության ապահովումն է և, իհարկե, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հումանիտար կարիքների և իրավունքների պաշտպանության ապահովումը»։
Նա նշել է, որ հատուկ բանագնաց Բոնոյի՝ Բաքվի այցի հետ կապված այլ մեկնաբանություններ չունի։