11/10/2023 00:41
Եթե Ադբեջանը չի հայտարարել, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, դու ինչու՞ էիր ճանաչում Արցախն Ադրբեջանի կազմում․ Շարմազանովը՝ Փաշինյանին
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Ադրբեջանը մինչև այսօր հրապարակային չի հայտարարել, որ 29 800 քառակուսի կմ տարածքում ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։
«Չապայեւի նման գլուխդ տնկած՝ Արցախը ճանաչեցիր Ադրբեջանի մաս, որ ի՞նչ լիներ…
Կապիտուլյանտն ասում է, որ մինչ օրս Ադրբեջանը հրապարակային հայտարարություն չի արել ՀՀ 29,8 հազար քառ.կմ-ով ճանաչելու մասին։
Բա որ չի արել նման հայտարարություն, դու ինչու՞ էիր Չապայեւի նման գլուխդ տնկած՝ ճանաչում Արցախն Ադրբեջանի կազմում։
Մեղավորը դու ես, Նիկոլ, ում Ալիեւը ոնց ուզում՝ ֆռցնում է»,- գրել է Էդուարդ Շարմազանովը։