11/10/2023 21:06
Դատարանը Փաշինյանի հրահանգներին է ենթարկվում, Փաշինյանն էլ՝ Էրդողանի․ Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը դատարանի կողմից Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգելու փաստը մեկնաբանելով՝ ասաց՝ դատարանը Փաշինյանի հրահանգներին է ենթարկվում, Փաշինյանն էլ՝ Էրդողանի։
«ՀՀ-ում չկա արդարադատություն, ՀՀ-ում կա մեկ մարդու իշխանություն։ Այդ մեկ մարդը Նիկոլը չէ, Էրդողանն է, Նիկոլը նրա կամակատարն է։ Սա թուրք-ադրբեջանական կամակատար իշխանություն է, որը ամեն ինչ անում է, որ բավարարի Թուրքիայի դարավոր երազանքները»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։