11/10/2023 11:44
Մենք ցանկանում ենք Արցախի հարցով հանրային պահանջը մշտապես վառ պահել. Սողոմոնյան (Տեսանյութ)
«ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այն քննարկումներին, թե անիմաստ է ԱԺ օրինագիծ ներկայացնել Արցախի մասով, երբ արդեն Արցախը հանձնվել է։
«Եթե մենք վերցնենք ու այդ խայծը կուլ տանք, ապա հանրության շրջանում իմպուլս ու պահանջ չի գեներացվի։ Հետևաբար, այս քայլով մենք ցանկանում ենք մշտապես հանրային պահանջը վառ պահել Արցախի հարցով։ Ադրբեջանցիներն իրենց պահանջից երբեք չհրաժարվեցին և չասացին՝ քանի որ Կովսականն ադրբեջանցիներից դատարկված է, այդ հարցին չեն անդրադառնա։ Եվ երբ տարածաշրջանում իրավիճակ փոխվեց, նրանք կարողացան իրենց հարցը գեներացնել», - հավելեց նա։