11/10/2023 17:47
Հայաստանն ու Արգենտինան ինտենսիվ հարաբերություններ ունեն․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում, հայտնում է կառավարությունը։
Հաղորդագրությունում նշված է․
«Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին համագործակցության և հայ-արգենտինյան հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկու երկրները, հատկապես վերջին շրջանում, ունեն ինտենսիվ հարաբերություններ և դրանք նոր ծրագրերով ու նախաձեռնություններով հարստացնելու լավ ներուժ: Կառավարության ղեկավարն առանձնակի կարևորել է տնտեսական փոխգործակցության և առևտրաշրջանառության ծավալների ընդլայնումը և հույս հայտնել, որ այդ ուղղությամբ աշխատանքը հաջողությամբ կշարունակվի:
Մարիանո Վերգարան շնորհակալություն է հայտնել իր գործունեությանն աջակցելու համար և անդրադարձել վերջին տարիներին Հայաստանի և Արգենտինայի միջև կապերի խորացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին:
Վարչապետ Փաշինյանը պարոն Վերգարային մաղթել է հաջողություններ հետագա գործունեության մեջ»: