11/10/2023 22:35
Ռուսական մարդասիրական առաքելությունը 6 տոննա պարենամթերք կտրամադրի Արցախից բռնի տեղահանվածներին․ Օգնությունը շարունակական է
Ռուսական մարդասիրական առաքելությունը Արցախից տեղահանված անձանց համար 6 տոննա պարենամթերք կհասցնի Հայաստանի Հանրապետություն, «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է Հայաստանում Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը։
«Ուրբաթ օրը 6 տոննա պարենամթերք տեղափոխող ինքնաթիռ կժամանի այստեղ։ Մթերքը կբաշխենք այն ընտանիքներին, որոնք արդեն տեղավորվել են Սյունիքում, Արարատի մարզում, Արտաշատում, Էջմիածնում՝ այնտեղ, որտեղ իսկապես շատ մարդիկ են եկել։ է։ Սա մեր համեստ ներդրումն է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին օգնելու գործում։ Հետագայում այդ օգնությունը կընդլայնենք»,-նշել է Ֆեֆիլովը։
Նրա խոսքով՝ Սյունիքի մարզպետարանի հետ հանդիպմանը հստակեցվել են առավել անհրաժեշտ իրերը, որոնց կարիքն ունեն վերաբնակիչները․ առաջին հերթին տաք հագուստ և անկողնու սպիտակեղեն:
Արցախցիները մեծ ծավալի օգնության կարիք ունեն, և «Ռոսսոտրուդնիչեստվո»-ն փորձում է լուծել ծագող հարցերը: Կարիքավորները «Ռուսական տուն» դիմում են սոցցանցերի միջոցով, իսկ ստացված հայտերի հիման վրա կազմվում են ցուցակներ՝ մարդասիրական օգնությունը բաշխելու համար։