11/10/2023 21:45
Արմեն Գրիգորյանը Լուի Բոնոյի հետ «խաղաղության գործընթացն» է քննարկել
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին, հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։
Հաղորդագրությունում նշված է․
«Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները:
Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի հումանիտար խնդիրների և իրավունքների հասցեագրմանը»։