11/10/2023 09:40
«Հրապարակ». Ժաննա Անդրեասյանն աուդիտորական եզրակացությունն արժանահավատ կհամարի՞
«Հրապարակ» թերթը գրում է. «ԿԳՄՍ նախարարությունն աուդիտ է իրականացնում Հայաստանի ազգային ագրարային համալսարանում: Աուդիտն իրականացնում է «Փըրֆեքթ Աուդիտ» ընկերությունը: Այս գործընթացն ուշագրավ չէր լինի, եթե մեզ հայտնի չդառնար մի կարևոր հանգամանք:
Ըստ մեր տեղեկությունների՝ Ագրարային համալսարանի ներքին աուդիտոր Արթուր Հարությունյանն աշխատում է նաև «Փըրֆեքթ Աուդիտ» ընկերությունում: Նման պայմաններում, հավանաբար, դժվար կլինի պահպանել անկախության, օբյեկտիվության, անկողմնակալության և գաղտնիության սկզբունքները: Հետաքրքիր է՝ հրապարակվելիք աուդիտորական եզրակացությունը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կհամարի՞ արժանահավատ»։