11/10/2023 10:43
Իսլամական աշխարհի գլխավոր սրբություններից Ալ-Աքսա մզկիթի շուրջ ռազմական գործողությունը հանգիստ չի տալիս Թուրքիայի նախագահին. Թյուրքագետ
Մոտ հարյուր տարի առաջ Երուսաղեմը դեռ գտնվում էր օսմանյան իշխանության ներքո։ Լուսանկարում օսմանյան բանակն է՝ վերջին օրերի պատերազմի շնորհիվ շատ քննարկված իսլամական սրբավայրի՝ Ալ Աքսա մզկիթի մոտ. տելեգրամի իր ալիքում գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը՝ լուսանկար հրապարակելով։
«Այս պատկերը հանգիստ չի տալիս Թուրքիայի նախագահ Էրդողանին։ Եվ ոչ միայն իրեն», - նշել է նա։
Վարուժան Գեղամյանն ավելի վաղ հիշեցրել էր, որ Իսրայելի վրա պաղեստինյան ՀԱՄԱՍ կազմակերպության հարձակումը կոչվում է «Ալ Աքսայի ջրհեղեղ» ռազմագործողություն:
Ալ Աքսան մզկիթ է Երուսաղեմում, իսլամական աշխարհի գլխավոր սրբություններից մեկն է: Խորհրդանշական նույնիսկ ընտրված անունը:
Նշենք, որ «Համաս»-ը հայտարարել էր, թե իր հարձակումը սկսել է ի պատասխան Երուսաղեմում Տաճարի լեռան վրա Ալ-Աքսա մզկիթի դեմ իսրայելական իշխանության գործողությունների, Իսրայելն էլ դրան պատասխանել է «Երկաթե թրեր» ռազմական օպերացիայով և Գազայի հատվածի ամբողջական շրջափակմամբ: