11/10/2023 12:43
Դրական փորձ ունեցող արցախյան կրթօջախները կարելի է վերստեղծել ՀՀ տարածքում. Խանումյան
Դրական փորձ ունեցող արցախյան կրթական օջախները կարելի է վերստեղծել ՀՀ տարածքում. ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախկին ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը։
«Այդպիսիք են, օրինակ, արցախյան երեք արհեստագործական ուսումնարանները։ Այս ուսումնարաններն արժե վերականգնել այն մարզում, որտեղ հիմնովին տեղավորվելու է արցախցիների մեծամասնությունը։ Այս ուսումնարանները ստեղծած հիմնադրամների ներուժը, նրանց մասնագիտական կարողությունները, կապերը, հայաստանյան մասնագետների առկայությունը կարելի է օգտագործել ավելի կատարելագործված կրթօջախ ստեղծելու համար։ Մենք կարիք ունենք որակյալ արհեստագործական կրթության, որակյալ արհեստագործական կրթությունը տնտեսության հիմնասյուներից է», - գրել է նա։