11/10/2023 17:25
Գործակալների ցանցը մեր ժողովրդին համոզում է հրաժարվել հայրենիքից՝ արևմտյան «քաղցր» կյանքի համար. Արթուր Խաչիկյան (Տեսանյութ)
Մեր շուրջը ձևավորվում է դաշինք՝ Ադրբեջան-Թուրքիա-Իսրայել-ԱՄՆ, շատ հնարավոր է նաև Մեծ Բրիտանիա՝ ընդդեմ Իրանի։ Պաղեստինա-իսրայելական հակամարտության աշխարհագրությունը կարող է ընդլայնվել՝ ընդգրկելով նաև Իրանը։ Հնարավոր էսկալացիայից անմիջապես կօգտվեն Ադրբեջանը և Թուրքիան՝ ներխուժելով Սյունիք, Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդմանն ասել է Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը։
«Միջազգային հանրության ուշադրության կենտրոնում հիմա պաղեստինա-իսրայելական հակամարտությունն է, այնպես չէ, որ մինչ այդ մեզ ըստ պատշաճի էին հիշում, բայց անգամ այն, ինչ կար, հիմա դա էլ կարող է չլինել. դրանից կօգտվեն մեր թշնամիները, ինչպես եղավ ռուս-ուկրաինական հակամարտության դեպքում։ Միամտություն է կարծելը, թե Արցախից հետո թշնամիները կանգ կառնեն, իրենք չեն էլ թաքցնում իրենց ձգտումները՝ կստանան այսպես կոչված անկլավներն ու Հայաստանի Հանրապետությունը կդառնա նոր Արցախ»։
Արթուր Խաչիկյանի գնահատմամբ՝ ՀՀ կորցրել է անկախությունը, այլ պետություններ քննարկում են, թե Հայաստանի տարածքում ինչ միջանցքներ են լինելու․
«Մենք կորցրինք մեր դիվանագիտական դիրքերը, կորցրինք կիսադաշնակցին, բայց նոր դաշնակցի չգտանք։ Աշխարհը քայլ առ քայլ գնում է դեպի մեծ պատերազմի, չի բացառվում նաև երրորդ համաշխարհայինը, այսպիսի իրավիճակում մենք ունենք անկիթ կառավարություն, որը ոչինչ չի կարողանում անել։ Հետևանքները ակնհայտ են. Արցախի կորուստը վերջին հարյուր տարվա ամենամեծ ողբերգությունն է»։
Խաչիկյանն ընդգծում է՝ այս կառավարությունը մերը չէ, արտաքին ուժերի ներկայացուցիչներ են, որոնց նպատակն էր հանձնել Արցախը։
«Եթե ուզում եք արևմտյան «քաղցր կյանք», պետք է հանձնել Արցախը». այս վտանգավոր թեզը տարիներ շարունակ տարածեցին հանրության մեջ, արտաքին ազդեցության գործակալների ցանցը մեր ժողովրդին քարոզում է հրաժարվել հայրենիքից՝ «քաղցր» կյանքի համար։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։