11/10/2023 15:48
Ռուսաստանը կարող է օգնել լուծել Իսրայելի շուրջ հակամարտությունը. Դմիտրի Պեսկով
Ռուսաստանը կապ է պահպանում պաղեստինա-իսրայելական հակամարտության երկու կողմերի հետ, ուշադիր վերլուծում է իրավիճակը և կարող է պոտենցիալ մասնակցել կարգավորմանը, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք պահպանում ենք մեր շփումները հակամարտող կողմերի հետ», - ասել է նա՝ ի պատասխան այն հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանի Դաշնությունը պլանավորում է ՀԱՄԱՍ-ը ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն՝ այլ երկրների օրինակով։
«Երկուսում էլ կան Ռուսաստանի քաղաքացիներ, մեզ համար Ռուսաստանի քաղաքացիների ճակատագիրը թիվ 1 առաջնահերթությունն է», - ընդգծել է Պեսկովը։
Բացի այդ, նա հավելել է, որ Ռուսաստանը «շարունակում է ուշադիր վերլուծել իրավիճակը»։
«Ռուսաստանը պահպանում է իր դիրքը՝ որպես կարգավորման գործընթացներին մասնակցելու ներուժ ունեցող երկիր», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։