12/10/2023 14:04
Wildberries-ը միջնորդավճար է սահմանել
Wildberries-ը միջազգային Visa և Mastercard քարտերով ապրանքների համար գնման գնի 3%-ի չափով միջնորդավճար է սահմանել, ասվում է ընկերության կայքում։
Նշվում է, որ միջնորդավճար գանձելու մասին պայմանագրի պայմանները գործում են հոկտեմբերի 9-ից։
Wildberries-ի մամուլի ծառայության Telegram ալիքի հաղորդագրության համաձայն՝ հոկտեմբերի 10-ից գանձվելու է միջնորդավճար՝ գնման գնի 3%-ի չափով՝ Ռուսաստանում թողարկված Visa և Mastercard քարտերով պատվերների համար վճարելիս։
Փոփոխությունն անդրադարձել է այս միջազգային վճարային համակարգերի միայն ռուս քարտապանների վրա: