12/10/2023 23:01
Ծխախոտի բացասական ազդեցությունը վահանձև գեղձի վրա. բժիշկ Իսսա Ֆրեիջ Սաբրիի
Ծխելն ունի բազմակի ազդեցություններ հորմոնների արտազատման վրա, որոշ դեպքերում զուգորդվում է կարևոր կլինիկական երևույթներով:
Այս ազդեցությունների միջնորդված են նիկոտինի և թիոցիանատի ֆարմակոլոգիական գործնեությամբ:
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիական կլինիկայի բժիշկ Իսսա Ֆրեիջ Սաբրիին, անդրադառնալով ծխելու հետևանքներին, նշում է վահանաձև գեղձի վրա ունեցած ազդեցության մասին։
Ծխելը ունի բազմակի ազդեցություններ վահանաձև գեղձի վրա՝ ինչպես դրդող, այնպես էլ ընկճող ազդեցություն. ծխելը հանդիսանում է վահանաձև գեղձի հիվանդությունների զարգացման հզոր ռիսկի գործոն,հատակապես Գրևսի հիվանդություն (թունավոր խպիպ) և օֆթալմոպաթիա:
Ծխելը ունի նաև թույլ դրդիչ ազդեցություն վահանաձև գեղձի գործնեության և չափերի վրա: Քիչ բարձրանում են հորմոնների քանակը հատկապես տրիյոդտիրոնինը և թիրոգլոբոլինը: Թիրեոխթանիչ հորմոնի մակարդակը ավելի ցածր է ծխողների մոտ:
Ծխող ծնողների նորածինների պլազմայում մինչև մեկ տարեկան հասակի թիրեոգլոբոլինի և թիոցիանատի խտությունը ավելի բարձր է քան չծխողների: Սա նկատվում է նաև պասիվ ծխելու դեպքում (պասիվ ծխող մայրեր). որոշ հետազոտություներում հորմոնների փոփոխություն չի գրանցվել, սակային այլ հետազոտություններում նկատվել է թիրոքսինի մակարդակի ավելացում և թիրեոտրոպհորմոնի նվազում ծխող մայրերի մոտ: Այլ հետազոտություններում` հղիության ժամանակ ծխող մայրերից ծնվածների մոտ գրանցվել են վահանաձև գեղձի մեծացում:
Առկա են բավարար փաստեր, որ ծխախոտի օգտագործումը բարձրացնում է օֆտալմոպաթիայի հառաճման ռիսկը ռադիոակտիվ յոդո թերապիայից հետո և նվազեցնում է ճառագայթային ու գլյուկոկորտիկոիդների բուժման արդյունավետությունը. այդպիսով ծխողների մոտ օպֆտալմոպաթիայի բուժման արդյունավետությունը խիստ ցածր է. հավանական է, որ ծխելը խորացնում է հյուսվածքների թթվածինի քաղցը և գործադրում է իմունամոդուլյացիոն ազդեցություն:
Հիպոթիրեոզով հիվանդ ծխող կանանց մոտ ուսաումնասիրությունների ժամանակ գրանցվել են TSH բարձրացում, T3 բարձրացում ազատT4 հետ համեմատած, քան չծխող կանանց մոտ: Մետա-անալիզը ցույց է տվել, որ Հաշիմոտո և հետծննդաբերական թիրեոիդիտների ժամանակ ֆունկցիայի խանգարումը զուգորդվում է ծխելու հետ: Առկա են տվյալներ, որ Հաշիմոտո թիրեոիդիտների ժամանակ ծխելը կարող է առաջացնել հիպոթիրեոզ, թիոցիանատի քանակի ավելացման պատճառով:
Ոչ թոքսիկ խպիպները ավելի հաճախակի են հանդիպում ծխողների մոտ քան չծխողների և կանանց մոտ քան տղամարդկանց. հավանական պատճառն է նույնպես թիոցիանատը:
Ծխելու և վահանաձև գեղձի չարորակ ուռուցքների կապը բացասական է: Որոշ հետազոտողներ նկատել են, որ վահանաձև գեղձի նորագոյացությունների ռիսկը ծխողների մոտ ցածր է։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն