12/10/2023 11:58
ԱՄՆ-ն Իսրայելի թիկունքին է. Բլինկենը մեկնել է Իսրայել
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը մերձարևելյան առաքելությամբ մեկնել է Իսրայել՝ կանխելու ավելի մեծ պատերազմի բռնկումը՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի հարձակմա և Իսրայելի կողմից Գազայի հատվածի ռմբակոծության ֆոնին:
Ի նշան մերձավոր դաշնակից Իսրայելի հետ համերաշխության՝ Բլինկենը պետք է հանդիպի Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ քննարկելու ռազմական աջակցության հետագա խթանումը:
«Ես գնում եմ շատ պարզ և հստակ ուղերձով՝ Միացյալ Նահանգներն Իսրայելի թիկունքին է», - լրագրողներին ասել է Բլինկենը՝ Իսրայել մեկնելուց առաջ: