12/10/2023 16:18
Բաքվում Pegasus-ի միջոցով փորձել են հետևել հայ պաշտոնյաներին. ԵԽԽՎ-ն կոչ է անում հետաքննել լրտեսական ծրագրի օգտագործումը
Ադրբեջանը լրտեսական ծրագիր է օգտագործել որոշ հայ պաշտոնյաների լրտեսելու համար. այս մասին ասվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդունած բանաձևում։
Բանաձևում նշվում է, որ կան ապացույցներ, որ լրտեսական ծրագրերը ոչ լեգիտիմ նպատակներով օգտագործվել են Եվրոպայի խորհրդի անդամ մի քանի երկրների կողմից, որոնց թվում է նաև Ադրբեջանը։
Ըստ առկա տվյալների՝ Ադրբեջանի իշխանությունները Pegasus լրտեսական ծրագրի ծառայություններից օգտվել են լրագրողներին, ոչ կառավարական լրատվամիջոցների սեփականատերերին, քաղաքական ընդդիմախոսներին և քաղաքացիական հասարակության ակտիվիստներին լրտեսելու համար։
«Վերջին հաղորդագրությունները ցույց են տվել դրա օգտագործումը հայ-ադրբեջանական հակամարտության հետ կապված, Հայաստանում աշխատող 12 մարդու, այդ թվում ՝ Հայաստանի պետական պաշտոնյայի դեմ, ինչը, ամենայն հավանականությամբ, անդրազգային նպատակային լրտեսության օրինակ է», - նշված է փաստաթղթում:
Բանաձևը երկրների կառավարություններին խորհուրդ է տալիս հետաքննություն անցկացնել և բացատրություններ ներկայացնել: