12/10/2023 11:09
Լավրովը հույս է հայտնել, որ Փաշինյանը չի փոխի Հայաստանի քաղաքական կուրսը
Մոսկվան հուսով է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավատարիմ կմնա երկրի անփոփոխ քաղաքական կուրսի մասին իր հայտարարություններին՝ չնայած այն այլ ուղղությամբ տանելու փորձերին, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ մի քանի օր առաջ վարչապետ Փաշինյանը հարցազրույց է տվել և դրանում հստակ ասել է, որ Հայաստանը չի փոխում իր ուղենիշները, հուսանք, որ այս դիրքորոշումը կգերակայի, չնայած ետ քաշվելու փորձերին», - ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո լրագրողներին ասել է Լավրովը: