12/10/2023 16:36
ԼՂ-ից տեղահանված 1500 ուսուցիչների հնարավորություն կտրվի պարզեցված ընթացակարգով ընդունվել աշխատանքի
Այսօրվա տվյալներով, ԼՂ-ից տեղահանված 13 320 երեխա ՀՀ դպրոցներում կրթությունը շարունակելու հնարավորություն ունի. հայտարարեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։
Ըստ նրա, նրանցից 4202-ը դպրոց է հաճախում Երևանում, Կոտայքում՝ 2310-ը, Արարատում՝ 1853-ը, և այլն։
Արաքսիա Սվաջյանը նշեց, որ ԼՂ-ից տեղահանված 1500 ուսուցիչների հնարավորություն կտրվի պարզեցված ընթացակարգով ընդունվել աշխատանքի, ովքեր մանկավարժական աշխատանքի պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն։
Նա ասաց, որ հավաքագրվել են առկա թափուր հաստիքները և տեղեկատվական համակարգի բազայի միջոցով, որը հոկտեմբերի 16-ից հետո կհրապարակվի, ուսուցիչները կարող են ընտրել իրենց դպրոցը և ձևավորված հայտի հիման վրա կարող են սկսել աշխատանքը։
«Հանրապետության որոշ մարզերում ուսուցիչները աշխատանքի անցնելիս կարող են ստանալ 30 տոկոս հավելավճար», - ասաց նա և թվարկեց սահմանամերձ որոշ դպրոցներ, որտեղ նաև 50 000 դրամ լրացուցիչ հավելավճար կստանան։