12/10/2023 18:56
ՆԱՏՕ-ն օգնություն է ցուցաբերում Իսրայելին, բայց հակամարտության կողմ չէ․ Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի դաշնակիցները օգնություն են ցուցաբերում Իսրայելին՝ ՀԱՄԱՍ-ի դեմ նրա գործողություններում, սակայն դաշինքն ուղղակիորեն ներգրավված չէ հակամարտության մեջ, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«ՆԱՏՕ-ի դաշնակիցները խստորեն դատապարտում են ՀԱՄԱՍ-ի հարձակումները և կոչ են անում ազատ արձակել բոլոր պատանդներին։ Իսրայելը պաշտպանվելու իրավունք ունի, անհրաժեշտ է պաշտպանել քաղաքացիական անձանց։ Դաշնակիցները հստակ հայտարարել են Իսրայելին գործնական աջակցություն ցուցաբերելու մասին»,- ասել է Ստոլտենբերգը։
«Այս ամենով հանդերձ, ՆԱՏՕ-ն հակամարտության մաս չէ, ներգրավված չէ հակամարտության մեջ»,- հավելել է նա։