12/10/2023 12:52
50 մլն դրամի դրամաշնորհ ՀՀ-ին՝ ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամից
Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 12-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջև «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության ծրագիր» վարկային համաձայնագրին: Վարկը կազմում է 50 մլն եվրո:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ծրագրի նպատակն է խթանել Հայաստանում կանաչ, դիմակայուն և ներառական զարգացումը՝ նպաստելով կլիմայի փոփոխության մեղմացմանն ու հարմարվողականությանը, բարելավելով շրջակա միջավայրի կառավարումը և էներգաարդյունավետությունը, ապահովելով հավասարության ավելի բարձր մակարդակ և խթանելով մարդկային կապիտալի զարգացումը, ինչպես նաև՝ ամրապնդելով կառավարումը։
Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի հետ համատեղ:
Ծրագրի բարեփոխումների շրջանակը ներառում է մասնավորապես հետևյալ միջոցառումները, որոնք իրենց հերթին բաղկացած են նաև ենթամիջոցառումներից.
Կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության խթանում, և շրջակա միջավայրի կառավարման համար կարգավորող շրջանակի բարելավում.
ա) հանրային ներդրումների կառավարում
բ) էներգաարդյունավետության խթանում
գ) մթնոլորտային օդի պահպանություն
դ) շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում:
Հավասարության ամրապնդում և մարդկային կապիտալի զարգացման խթանում.
ա) սոցիալական աջակցության համակարգի հասցեականության բարելավում
բ) դեպի ուսումնառության վերջնարդյունքներ ուղղվող՝ կարողությունների վրա հիմնված նոր կրթական ծրագրի ներդրում:
Հակակոռուպցիոն շրջանակի և արդարադատության ոլորտի արդյունավետության հզորացում
ա) պետական օժանդակության գնահատում
բ) արդարադատություն և կոռուպցիայի դեմ պայքար:
Նշենք, որ այս վարկային համաձայնագրի նախագիծը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համար առաջացնում է լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ: