12/10/2023 16:29
Արմեն Գրիգորյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են Բրյուսելում նախատեսվող եռակողմ հանդիպման նախապատրաստական աշխատանքները
Հոկտեմբերի 12-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանի անվտանգային խնդիրներին և կայունության պահպանմանն առնչվող հարցերին:
Կողմերը քննարկել են Բրյուսելում նախատեսվող եռակողմ հանդիպման նախապատրաստական աշխատանքները:
Նշենք, որ հոկտեմբերի վերջին Բրյուսելում նախատեսված է եռակողմ հանդիպում Ալիևի, Միշելի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։