12/10/2023 13:11
Եվրոպական միությունը ողջունում է Հայաստանի կողմից «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրության վավերացումը
Եվրոպական միությունը ողջունում է Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային կից՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրության վավերացումը:
«Այս պատմական քայլով Եվրոպայի Խորհրդի 46 անդամ պետությունների շրջանում սույն արձանագրությունը վավերացնող պետությունների թիվն արդեն 45 է։
Մահապատիժը դաժան և անմարդկային պատժի միջոց է, որն անընդունելի կերպով ժխտում է արժանապատվության և մարդու ինքնության արժևորումը։ Գոյություն չունի որևէ համոզիչ ապացույց առ այն, որ մահապատիժը ծառայում է որպես հանցագործությունների զսպիչ գործոն, մինչդեռ ցանկացած դատական սխալ անշրջելի է:
Եվրոպական միությունը կտրականապես դեմ է մահապատժին բոլոր դեպքերում և կշարունակի աշխատել այն վերացնելու ուղղությամբ՝ մնացած մի քանի երկրներում, որտեղ այն դեռ ի կատար է ածվում», - ասվում է հաղորդագրությունում: