12/10/2023 12:22
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կարիքները հոգալու համար ՀՀ կառավարության հատկացումները գերազանցում են 100 միլիոն դոլարը
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կարիքները հոգալու համար ՀՀ կառավարության հատկացումները գերազանցում են 100 միլիոն դոլարը:
«Ե՛վ կառավարության, և՛ հանրության, և՛ բոլորի համար շատ կարևոր է, որ ծախսված ամեն գումարի հետ կապված կարողանանք հաշվետվություն տալ», - կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա հիշերցեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ եղել են որոշ դրվագներ, որոշ աղմուկներ, հիմա չպետք է թույլ տալ, որ անգամ 1000 դրամի հետ կապված հարց ծագի, թե գումարն ուր գնաց:
Նա դիմեց նաև վարձակալությամբ բնակարան տրամադրողներին. «Բոլորդ պետք է գաք օրինական դաշտ»: