13/10/2023 14:12
Ռուսաստանը զգալի ջանքեր է գործադրել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու համար․ Պուտին
Վերջին երեք տարիների ընթացքում ռուսական կողմը զգալի ջանքեր է գործադրել Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը կանխելու և ռազմական գործողությունները դադարեցնելու համար, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Այս ամբողջ ընթացքում եռակողմ` Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան ձևաչափում տարվել է քրտնաջան աշխատանք՝ ուղղված երկու մայրաքաղաքների՝ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը», - նշել է ՌԴ նախագահը։
Բացի այդ, նրա խոսքով, ռուս խաղաղապահները բարեխղճորեն կատարել են իրենց առաքելությունը ԼՂ-ում այն լիազորությունների շրջանակում, որոնք ունեին։