13/10/2023 13:25
Մոսկվան պատրաստ է բանակցություններ կազմակերպել Բաքվի և Երևանի միջև. Պուտին
Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նա նշել է, որ Մոսկվան պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ կազմակերպել ցանկացած ձևաչափով:
«Օրակարգում խաղաղության պայմանագրի նախապատրաստումն է՝ վերջնականապես վերջ դնելու այս երկարամյա հակամարտությանը։ Ռուսական կողմը, իհարկե, պատրաստ է մեր գործընկերներին ցուցաբերել հնարավոր բոլոր օգնությունն այդ հարցում», - ասել է ՌԴ նախագահը: