13/10/2023 13:20
Արևմուտքը փորձում է ճնշում գործադրել և վախեցնել Ռուսաստանի բոլոր գործընկերներին. Վլադիմիր Պուտին
ԱՊՀ երկրների ղեկավարներն իրենց աշխատանքում առաջնորդվում են հենց ազգային շահերով, թեև Արևմուտքը փորձում է ճնշում գործադրել Մոսկվայի բոլոր գործընկերների վրա, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում։
«Մենք հիանալի հասկանում ենք, թե որն է այստեղ ճշմարտությունը, դա վերաբերում է ոչ միայն ԱՊՀ-ին, դա վերաբերում է Ռուսաստանի բոլոր գործընկեր երկրներին, մենք դա շատ լավ հասկանում ենք», - ընդգծել է նա։