13/10/2023 11:13
Սոթքի հանքավայրը մասամբ աշխատում է. Գեղարքունիքի մարզպետ
Սոթքի հանքավայրը մասամբ շարունակում է աշխատել, այս մասին լրագրողներին ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:
«Հանքավայրը մասամբ շարունակում է աշխատել, խոսքը փակ հատվածի մասին է», - ասաց նա:
Սարգսյանի խոսքով` մարզում կեցությամբ ապահովել են բոլոր արցախցիներին:
«Չի եղել մի դեպք, որ դիմեն մարզպետարան ու չտեղավորենք, այս պահի դրությամբ ունենք մոտ 5 հազար բռնի տեղահանված արցախցի, ովքեր տեղակայված են մեր մարզում», - նշեց Գեղարքունիքի մարզպետը: