13/10/2023 14:00
Բոլորն են ցանկանում վերադառնալ Արցախ՝ ակնկալելով անվտանգության և իրավունքների ամուր երաշխիքներ. Բեգլարյան
Յուրաքանչյուր փախստական ցանկանում է վերադառնալ Արցախ՝ ակնկալելով ստանալ այնտեղ իր անվտանգության և իրավունքների ամուր երաշխիքներ. X-ի իր միկրոբլոկում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Արդյո՞ք միջազգային հանրությունը հանցավոր անգործությամբ կշարունակի աջակցել Արցախի ցեղասպանությանը, թե՞ ապահովելու է անվտանգ և արժանապատիվ կյանք՝ այս բնիկ ժողովրդի համար իրենց հայրենիքում»,-գրել է նա: