13/10/2023 22:15
«Վերջին 6 օրվա ընթացքում Գազայի հատված ոչ մի կաթիլ ջուր չի մատակարարվել, պաշարները սպառվում են»․ ՄԱԿ
Գազայի հատված վերջին վեց օրվա ընթացքում ոչ մի կաթիլ ջուր չի մատակարարվել, պաշարները սպառվում են, հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։
«Բոլորովին վերջերս եմ խոսել Պաղեստինում աշխատող իմ գործընկերոջ հետ, նա ասաց, որ 6 օրվա մեջ ոչ մի կաթիլ ջուր չեն ստացել, պաշարները սպառման եզրին են»,- ասել է Դյուժարիկը։
«ՄԱԿ գլխավոր քարտուղարը ջանքեր է գործադրում, որ Իսրայելի իշխանությունները թույլ տան Գազայի հատված հումանիտար օգնություն հասցնել։ Անում ենք հնարավորը, աշխատում ենք Իսրայելի հետ, եգիպտացիների հետ, որ փորձենք օգնություն հասցնել»,- հավելել է նա։
Ավելի վաղ ՌԴ-ում Պաղեստինի դեսպանն էր հայտարարել, որ Պաղեստինում քաղաքացիական բնակչության համար նախատեսված օգնության 2 օրվա պաշար է մնացել։ ԱՀԿ պաշտոնական ներկայացուցիչն էլ հայտարարել էր, որ առողջապահության համակարգը Պաղեստինում կաթվածահար վիճակում է։