13/10/2023 22:39
Դեմ ենք Իսրայելի կողմից Գազայի օկուպացմանը․ ՌԴ ԱԳ փոխնախարար
Մոսկվան դեմ է Իսրայելի կողմից Գազայի հատվածի օկուպացմանը՝ ցամաքային գործողության դեպքում, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը։
«Մենք դեմ ենք օկուպացիային»,- ասել է Բոգդանովը։
Հարցին՝ ինչպե՞ս է Ռուսաստանը պատկերացնում իրավիճակի զարգացումն այն պարագայում, երբ Իսրայելը ցամաքային գործողություն է իրականացնում Գազայում, որը կարող է ավարտվել օկուպացիայով, Բոգդանովը պատասխանել է․
«Կարգավորումը պետք է տեղի ունենա այն պայմանով, որ Իսրայելը դուրս գա արաբական օկուպացված տարածքներից»։