13/10/2023 16:30
Ուժեղ փաստաթուղթ է, բայց որոշ թերություններ ունի. Արտակ Բեգլարյանը՝ ԵԽԽՎ ընդունած բանաձևի մասին
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովն ընդունել է զեկույց, բանաձև և հանձնարարական՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ, X-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
Նա ավելացրել է նաև․ «Ուժեղ փաստաթուղթ է, բայց այն ունի որոշ թերություններ, այդ թվում՝ Ադրբեջանի որոշակի պատժամիջոցների բացակայությունը և Ադրբեջանի անդամակցության կասեցումը»։