13/10/2023 19:11
ԱՊՀ երկրների ԱԳ նախարարները Իսրայելին և Պաղեստինին կոչ են արել դադարեցնել կրակը
ԱՊՀ երկրների ԱԳ նախարարները համատեղ հայտարարություն են ընդունել, որով պաղեստինա-իսրայելական հակամարտության կողմերին կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։
«ԱՊՀ արտգործնախարարները կողմերին կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, ապահովել հրադադար և բացել մարդասիրական միջանցքներ՝ խաղաղ բնակիչների ելքի համար»,- նշված է հայտարարությունում։
ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը և ԱՊՀ գագաթնաժողովը տեղի են ունեցել Ղրղզստանում՝ Բիշքեկում։