13/10/2023 14:09
Լևոն Մնացականյանի գերությունն ու լռությունը. ի՞նչ են հայտնում հարազատները
Մեկ շաբաթ առաջ Բաքուն կադրեր հրապարակեց Արցախի նախկին նախագահների ու ռազմաքաղաքական ղեկավարների ձերբակալման մասին։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանց շարքում է նաև Արցախի պաշտպանության նախկին նախարար, ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը։ Սակայն, ադրբեջանական կողմը մինչ օրս խնամքով թաքցնում է Մնացականյանի ձերբակալման կադրերը։
Նրա գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն առ այսօր չի հրապարակվել։
MediaHub-ը կապ է հաստատել Լևոն Մնացականյանի ընտանիքի հետ։ Փոխանցել են՝ ամբողջ խնդիրը նրանում է, որ այս պահին իր մասին որևէ տեղեկություն չկա։
«Ենթադրելի է մի բան, որ ինքն այլ տեղ է պահվում։ Նա սրտի վիրահատություններ էր տարել և առողջական լուրջ խնդիր ունի։ Միայն Կարմիր խաչն է մեկ անգամ ընտանիքից որոշ դեղեր վերցրել։ Այլ տեղեկություն այս պահին չունենք», - ասել է լրատվամիջոցի զրուցակիցը։
Մնացականյանի ընտանիքն անհանգիստ է ու նաև տարօրինակ է համարում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ձերբակալման մասով համատարած լռությունը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։