13/10/2023 17:33
Տրամաբանական կլիներ, որ Հայաստանն ու Ադրբեջանը օգտվեին Ռուսաստանի տրամադրած բանակցությունների հարթակից․ Պեսկով
Մոսկվան շարունակում է կարևոր միջնորդ հանդիսանալ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում, ուստի տրամաբանական կլիներ, եթե այդ երկրների միջև բանակցությունները տեղի ունենային ռուսական հարթակում, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն ասել է՝ մենք պատրաստ ենք տրամադրել մեր հարթակը։ Մոսկվան շարունակում է շատ կարևոր միջնորդ հանդիսանալ Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակը վերջանականապես կարգավորելու հարցում և, իհարկե, տրամաբանական կլիներ, որ բանակցությունները Ռուսաստանում անցկացվեին»,- ասել է Պեսկովը։