13/10/2023 19:22
Վլադիմիր Պուտինը չի բացառել, որ կայցելի Հայաստան, «երբ իրավիճակը կարգավորվի»
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառել իր այցը Հայաստան, «երբ իրավիճակը կկարգավորվի»։ Նա նշել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն էլ Ռուսաստան չի բացառվում, սակայն Փաշինյանը, ըստ Պուտինի, «հիմա դրա ժամանակը չունի»։
«Մենք շփվում ենք։ Հայաստան այցի հրավեր կա, Ռուսաստան Փաշինյանի այցի հրավեր էլ կա։ Տեսնենք։ Մենք ամեն ինչ հասկանում ենք, հասկանում ենք՝ ինչ է տեղի ունեցել։ Դա Ղարաբաղի հայերի համար ողբերգություն է։ Հիմա Փաշինյանը, հավանաբար, այցեր կատարելու ժամանակ չունի, բայց մենք շփվում ենք, աշխատում ենք, կապի մեջ ենք։ Երբ իրավիճակը կարգավորվի, ես կայցելեմ Հայաստան, նրանք էլ կայցելեն Ռուսաստան»,- ասել է Պուտինը՝ հավելելով, որ Ռուսաստանի և Հայաստանի միջգերատեսչական շփումները ևս նորմալ հունով են ընթանում։