13/10/2023 11:37
Բռնի տեղահանված արցախցիներից միայն 1600-ն է հարմարեցված շինություններում. Սանոսյան
Արցախից բռնի տեղահանված և ՀՀ մարզերում գտնվող 80 հազար մարդուց միայն 1600-ն է հարմարեցված շինություններում, լրագրողների հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Միակ տեղը, որտեղ համատարած բնակեցված են եղել, Արտաշատի սպորտդպրոցի դահլիճն է, որտեղ 104 մարդ է եղել։ Այժմ այնտեղ մնացել է մեկ ընտանիք, մնացած բոլորին տեղաբաշխել ենք», - ասաց Սանոսյանը։