13/10/2023 17:22
Լևոն Տեր-Պետրոսյանը Ռուսաստանի դեսպանի հետ տարածաշրջանային հարցեր է քննարկել
Այսօր, հոկտեմբերի 13-ին, ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ, հայտնել է ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։
«Շուրջ մեկուկես ժամ տևած զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել մեր տարածաշրջանի կայունացման հեռանկարներին, ինչպես նաեւ Հայաստանում ապաստանած արցախցիների հումանիտար կարիքների լիարժեք բավարարման խնդիրներին»,- նշված է հաղորդագրությունում։