13/10/2023 12:03
Մեր արտահանման մոտ 40%-ն է ՌԴ գնում, տնտեսվարողներն աշխատում են, որևիցե խնդիր չկա. Վահան Քերոբյան
Մեր արտահանման մոտ 40%-ն է ՌԴ գնում, տնտեսվարողներն աշխատում են, ամեն ինչ նորմալ է, որևիցե խնդիր չկա. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով ՌԴ-ի հետ տնտեսական հարաբերություններում հնարավոր խնդիրների վերաբերյալ հարցին։
Քերոբյանը նշեց նաև, որ Լարսի անցակետում հերթեր չկան՝ հիշեցնելով, որ իր և ՌԴ գործընկերոջ՝ 2022 թվականի հունիսի պայմանավորվածություններից հետո Լարսի անցակետում նոր ուղիներ են բացվել, ընդամենը 2 օր են հարցեր եղել, ինչը կարգավորվել է։
Վառելիքի խնդիր ևս, նախարարը հավատացրեց, որ չկա.«Որոշակի խնդիր կա բենզինի հետ կապված, բայց մեր առաջին դիմումը մասնակիրորեն բավարարվել է, աշխատում ենք գործընկերների հետ», - ասաց նա՝ նշելով, որ գները շուկայից են կախված։