13/10/2023 13:17
Նախկինում արցախցիներին էթնիկ զտումով սպառնացող՝ Իրանում Ադրբեջանի դեսպանը հիմա էլ նրանց իրավունքներից է խոսում (Տեսանյութ)
Իրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադան, որը նախկինում արցախցիներին սպառնում էր վտարումով և էթնիկ զտումով, X-ի իր էջում հիմա էլ գրում է նրանց ապահով իրավունքների մասին։
Դեսպանը տեսանյութ է տարածել, որտեղ Ստեփանակերում մնացած թվով 7 տարեց հայեր ճաշում են և կից գրել է, որ Ադրբեջանը կացարան է ստեղծել Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում, խոցելի խմբերի մարդկանց համար։
«Ղարաբաղի հայ բնակիչները Ադրբեջանի քաղաքացիներ են և նրանց իրավունքներն ու անվտանգությունն ապահովված են ԱՀ Սահմանադրության համաձայն», - գրել է նա։