14/10/2023 20:43
Պաղեստինի ժողովուրդն իրավունք ունի ապրելու սեփական հողում և Գազայից դուրս չի գա․ ՀԱՄԱՍ-ի առաջնորդ
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման առաջնորդներից Իսմայիլ Հանիեն հայտարարել է, որ Գազայի հատվածի բնակիչները մարտերի ընթացքում չեն հեռանա և չեն ապաստանի Եգիպտոսում։
«Պաղեստինի ժողովուրդն իրավունք ունի ապրելու սեփական հողում։ Գազայից փախուստ չի լինի, Հորդանան գետի արեւմտյան ափից փախուստ չի լինի, Գազայից Եգիպտոս փախուստ չի լինի։ Եգիպտոսի իմ եղբայրներին ասում եմ՝ մեր որոշումն է մնալ մեր հողում և դիմակայել սիոնիստական շարժմանը, որին աջակցում է ամերիկյան վարչակազմը»,- հայտարարել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից Իսմայիլ Հանիեն:
Ավելի վաղ Իսրայելը Գազայի բնակիչներին տարածքից հեռանալու կոչ էր ուղղել։