14/10/2023 16:28
Արցախից բռնի տեղահանվածների մեծ մասը՝ 80 000-ից ավելին, որպես բնակության վայր են ընտրել ՀՀ մարզերը․ Տիգրան Խաչատրյան
Հայաստանի մարզերում այս պահին հաշվառված է Արցախից բռնի տեղահանված 80,5 000 մարդ, ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Հաշվառման այս ցուցանիշից Խաչատրյանը եզրահանգեց, որ բռնի տեղահանվածների զգալի մասը որպես իրենց բնակության վայր ընտրել է Հայաստանի մարզերը։
«Սա նշանակում է, որ տեղահանվածների զգալի մասը, որպես իրենց բնակության վայր, թեկուզ ժամանակավորապես, ընտրել են ՀՀ մարզերը»,- ասաց նա։
Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ այժմ մարզպետարանները, համապատասխան կառույցները օգնում են բռնի տեղահանվածներին՝ բնակության համար ընտրել «հնարավոր լավագույն պայմանները, որոնք կարող են մարզերում լինել այդ նպատակով»։