14/10/2023 18:04
Տարբեր երկրների կառավարություններ և միջազգային կազմակերպություններ 35 միլիոն եվրոյից ավելի աջակցություն են խոստացել տրամադրել․ Տիգրան Խաչատրյան
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ տարբեր երկրների կառավարություններ և միջազգային կազմակերպություններ
35 միլիոն եվրոյից ավելի աջակցություն են խոստացել տրամադրել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով՝ Արցախից բռնի տեղահանվածների կարիքները հոգալու համար։
Խաչատրյանի խոսքով՝ ևս 35 միլիոն եվրո այլ եղանակով կհատկացվի։
«Դրանցից 15 միլիոն եվրոն կհատկացվի բյուջետային աջակցության եղանակով ՀՀ կառավարության գանձապետական հաշվին, իսկ մնացած միջոցները զարգացման գործակալություններն իրենց կողմից Հայաստանում գտնվող ներկայացուցչությունների միջոցով կուղղեն նույն կարիքների լուծման համար»,–ասաց նա։
Խաչատրյանը տեղեկացրեց, որ նաև100 տոննա մարդասիրական բեռ է ստացվել, որը բաշխվում է ըստ մարզերի։