14/10/2023 21:05
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Հյուսիսային Մակեդոնիայում է, պատրաստվում են ընկերական հանդիպմանը
Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Հյուսիսային Մակեդոնիա, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Հայաստանի հավաքականի կազմում Սկոպյե են մեկնել 21 ֆուտբոլիստներ: Լուկաս Սելարայանը և Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, ըստ նախնական պայմանավորվածության, վերադարձել են իրենց ակումբներ:
Հոկտեմբերի 17-ին Ստրումիցա քաղաքում կկայանա Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան ընկերական հանդիպումը: